Выполните задания

  • Выполните задания:
  • Восстановите вопросы.   
  • Скажите, пожалуйста,
    что вы сейчас делаете?
  • что вы читаете?
  • чем вы обычно занимаетесь?
  • когда вы были в парке?
    почему вы не были на уроке?
    кто вам дал учебник?
    от кого вы взяли учебник?
    кому вы написали письмо?
    куда вы приехали?
    кем вы станете?
  • Закончите предложения.Я знаю, кто ….
    Я знаю, как водить
    Я знаю, что делает автомат
    Я знаю, что купить
    Я думаю, что возможно
    Я понимаю, что не легко
    Я вижу, что нужна помощь
    Я рад, что получилось
    Хорошо, что тепло
    Плохо, что пандемия
    Жаль, что он умер
  • _________________________
    • Поставьте на месте пропусков необходимые слова:

английский язык, по-английски, русский язык, по-русски, легкий,
легко, холодный, холодно, веселый, весело, интересный, интересно, внимательный, внимательно, быстрый, быстро.

  • 1. Тамара давно изучает английский язык Она свободно говорит и читает по-английски2. Артур знает по-русски ещё не очень хорошо, потому что он изучает русский язык только три месяца. Но он немного говорит и понимает по-английски3. Этот текст очень легкий Я быстро расскажу его. 4. Сегодня на улице холодно Я не люблю холодные дни. 5. Моя подруга веселая Она любит интересные фильмы. 6. Она рассказывает очень интересно 7. Эта книга интересная Ты прочитаешь её с удовольствием. 8. Я всегда внимательно слушаю преподавателя. 9. Наш врач очень внимательный человек. 10. Ты говоришь быстро, я не понимаю тебя.
  • __________________________________
  • Проверьте, правильно ли вы употребляете притяжательные местоимения его, её, свой, мой.
    Мой друг живёт в другом городе. Я часто вспоминаю о моём друге и пишу ему письма. В них я всегда спрашиваю о его учёбе, о его жизни. Конечно, я рассказываю о своей жизни тоже. Мне всегда нравилась его сестра. Я хочу знать о том, что она делает, как её дела, поэтому я спрашиваю друга о её жизни, о её успехах. Когда у нас будут каникулы, я хочу поехать в город, где живёт мой друг.
  • _________________________________

Вставьте вместо точек глагол нужного вида.
1. Врач осмотрел больного и дал ему нужное лекарство. 2. Дети
вошли в комнату и вежливо поздоровилысь со всеми. 3. Брат
прочитал книгу и поставил ее в шкаф. 4. Передача кончилась, и я
выключил телевизор. 5. Дети купили цветы и подарили
их матери. 6. Мы поужинаем и пойдем в театр. 7. Когда профессор
кончил читать лекцию, он ответил на вопросы студентов. 8. Когда
студенты прочитали текст, они пошли в лабораторию.

Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր գոյականները, գիրի՛ր թեք ձևերի ուղիղ ձևերը և ուղիղ ձևերի թեք ձևերը։   


Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնափայտը նվիրեց մարդկանց

2 Տրված բառերում ընդգծել ու հոլովման ենթարկվող բառերը։ 

Հայրենիք, հոգեհանգիստ, լեռ, հայորդի-հայորդու, ձի-ձիու, Անի-, սեր, մատանի-մատանու, դաշնակահար, մարդ-մարդու, սյուն, կղզի-կղզու, խնձորենի-խնձորենու, աչք, խոտաբույս, քամի-քամու, պապ, ուխտատեղի-ուխտատեղու, բարդի, ամուսին-ամուսնու, թատերափորձ, գարի, թունանյութ, անկողին-անկողնու, տատ, գինի, Նաիրի։ 

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես․Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Արտաշեսի հուղարկավորումը

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

ՀԱՅԿԱԶՈՒՆ՝ ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրման ժամկետը՝ հոկտեմբեր 25-29Հայաստանը Երվանդունիների օրոքԲեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:Նեմրութ լեռան վրա գտնվող արձանախումբը

Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին:Արծաթյան պտյակ (ռիթոն)’ Երզնկայից ,Ք.ա. 5-րդ դար

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:1. Երվանդակերտի ավերակներից

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:2. Երվանդակերտի ավերակներից

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:Երվանդաշատ մայրաքաղաքը

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը (մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=209), նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:Արգիշտիխինիլի-Արմավիրի միջնաբերդի մի հատվածի վերակազմությունը

Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը:

Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց:

Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ:

Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին: Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:

Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:

Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Աղբյուր՝ https://akunq.net/am/?p=25780

Տեսանյութ՝

Երվանդունի-հայկազունիների հայկական թագավորությունը

Օգտակար նյութեր՝

Երվանդաշատ

Բագարանի եկեղեցիներըՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՇԵՆԳԱՎԻԹ ՀՆԱՎԱՅՐ

20 ОКТЯБРЯ 2021ОСТАВИТЬ КОММЕНТАРИЙИЗМЕНИТЬ

Տևողություն՝ հոկտեմբեր 18-26

Օգտական հղումներ՝

Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղին

ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀՆԱՎԱՅՐ

Շենգավիթ հնավայրՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ. ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

11 ОКТЯБРЯ 2021ОСТАВИТЬ КОММЕНТАРИЙИЗМЕНИТЬ

Տևողություն՝ հոկտեմբեր 11-15

Աշխատանք բլոգում՝ պատասխանել հարցերին

  • 1.Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում:
  • 2.Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

1.Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։

2.Հայաստանի անկախությունից հետո տնտեսական ճգնաժամի արդյունքում ծառերը հատվեցին: Հուշարձանը բացարձակապես չէր վերահսկվում, տարածքը ցանկապատված չէր, չկային արգելապատնեշներ, համապատասխան պահպանական ծառայություն․ արդյունքում հնավայրը պարբերաբար սկսեց լցվել շինարարական աղբով:Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։Չնայած կարեւոր հաղորդակցական հանգույց է, այն կիսակառույց վիճակում մնալով՝ սպառնում է հուշարձանի պահպանությանը։ Պետք է ամրակայվեն թունելի չամրացված հատվածները, որից հետո այն կարելի է ինչ-որ ձեւով օգտագործել:

Օգտակար հղումներ՝

Կարմիր բլուր

Ուրարտուի ժառանգությունն ու Կարմիր բլուրի «հավերժ» շինաղբը

Կարմիր բլուր. ուրարտական հուշարձանը պայքարում է շինաղբի դեմ

Ուրարտական շրջանի նոր գտածոներ՝ «Կարմիր բլուրի» հարակից տարածքում

Կարմիր բլուրի պեղումներ

«Կարմիր բլուրը» սերիալ կամ գերեզմանատուն չէՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՈՒՐԱՐՏՈՒ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

8 ОКТЯБРЯ 2021ОСТАВИТЬ КОММЕНТАРИЙИЗМЕНИТЬ

Թեմա՝ Էրեբունի բերդ-ամրոց

Թեմայի ուսումնասիրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր 4-8

Ուսումնասիրել թեման և բանավոր ներկայացնել

Բլոգում պատասխանել հարցերին՝

1. Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։

Էրեբունի նշանակում է հաղթանական կամ ազատների քաղաք։

2. Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։

Արգիշտի կողմից թողված Արին-բերդի վրա Արձանագրությունն ասում է. «Խալդ Աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների»։

3. Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբունի ամրոցը։

  1. Տաճարը
  2. Պալատը
  3. Տնտեսական մասը

4. Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։

Տնտեսական մասում ուշադրություն էին գրավում հողի տակ թաղված կարասները, որոնք նախատեսված էին գինու, ցորենի, յուղի և այլնի պահպանման համար։ Կարասների վրա ցույց էր տրվում նրանցից յուրաքանչյուրի տարողությունը։ Ինչպես ուրարտական մյուս ամրոցներում, Էրեբունի ամրոցում նույնպես մանրակրկիտ մշակված և կազմակերպված էր ջրամատակարարումը և ջրահեռացումը։ Ամրոցի ջրամատակարարումը ապահովվում էր ատորգետնյա ջրատարներով, որոնք միմյանց միացած կլոր քարե խողովակներ էին։ Խողովակների արտաքին տրամագիծը 40 սմ է, ներքինը 10 սմ և դրանք ամրացված էին կավով։

Օգտակար գրականություն՝

 Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունը

Էրեբունի\ամրոց

Էրեբունի ամրոց. Վտանգված ժառանգության օրինակ

Էրեբունի-ամրոց

Էրեբունի․

Քաղաքը․Էրեբունի

Էրեբունի ամրոց

Էրեբունի

Էրեբունի-Երևան

Էրեբունիի կորուսյալ գեղեցկությունըՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

26 СЕНТЯБРЯ 2021ОСТАВИТЬ КОММЕНТАРИЙИЗМЕНИТЬ

Վանի թագավորություն․ Ուրարտու, մաս 1

Վանի թագավորություն․ մաս 2

Վանի թագավորություն․ Ուրարտու, մաս 3

Դիտե՛լ տեսանյութերը և պատասխանել հարցերին

  • 1. Որտե՞ղ է կազմավորվել Վանի թագավորությունը
  • 2. Նշե՛լ պետականության ստեղծման նախադրյալները
  • 3. Որո՞նք են թագավորության կործանման պատճառները
  • 4. Վանի թագավորության արքաներից ո՞ր թագավորն է քեզ համար առանձնանում և ինչու՞  
  1. Վանի թագավորությունը կազմավորվել է Վանա և Ուրմիո լճերի միջև ընկած տարածքում Ք․ա․ 9-րդ դարում։
  2. Կարիք կար, որպեսզի հայկական լեռնաշխարհում գտնվող տարբեր ցեղերին միավորել Ասորեստանի վտանգի դեմ, այդ պաճառով ստեղծվեց Վանի թագավորությունը։
  3. Կա վարկած,որ թագավորության կործանման պատճառներից է կլիման։ Ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափողություն՝ ի դեմս նոր արքայատոհմի։
  4. Վանի թագավորությունում իշխել են մի շարք արքաներ,օրինակ․ Արամե, Սարդուրի Ա ,Իշպուինի, Մենուա, Արգիշտի Ա։ Ինձ ամենից շատ ոգեշնչում է Մենուա արքան։ Նա ընդարձակել է սահմանները իր հոր հետ միասին (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանիարևելյան սահմաններին)։ Նրա օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։

Օգտակար գրականություն՝

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

ԴԻՏԱԿ


Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում:


Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով

ՃԱՆԱՊԱՐՀ 

Բարակ ուղին սողալով , Ոտի տակին դողալով , Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով :

 Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի :

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին.

Կրոնական հանդուրժողականությունն արդի հասարակությունում

1.Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։

Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ Իսկ կրոնական անհանդուրժողականությունը, անգամ արդի հասարակություններում, եղել է եղբայրասպան պատերազմների ու աղետների պատճառ։

2.Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։

I Հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ

II հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ

III հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ

IV հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև

3.Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Նեգատիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են անտարբերություն այլոց կրոնադավանանքային գաղափարների և արժեհամակարգի նկատմամբ։

Պոզիտիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են այլոց կրոնադավանանքային գաղափարների ու արժեհամակարգի ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։

4.Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։

Նեգատիվ մեխանիզմներից առանձնացվում են հիմնականում երկուսը՝ աթեիզմը և աշխարհիկությունը։

Առաջադրանքներ

Սյունակներից ընտրել մեկական արմատ և վերջածանց ու կազմել 5 ածանցավոր բառ։ 

1․Անպետք             ան        

Ոսկեձույլ                             ակ               

Իմաստասեր                          անի               

Շեղաչք                                   ածո               

Բանտախուց                          ակի

անպետք—պիտանի, ոսկեձույլ—ձուլածո, իմաստասեր—իմաստակ, շեղաչք—շեղակի, բանտախուց—խցան

2․Սնապարծ                             եղ                  

Պատահականություն           ենի               

Աշխատուժ                                ար               

Լայնաթիկունք                          անք                

Վագրաձի                                  գին       

սնապարծ—պարծանք, պատահականություն—պատահար, աշխատուժ—ուժգին, լայնաթիկունք—թիկնեղ, վագրաձի—վագրենի․

Առաջադրանքներ

Լյոդվիկ Վան Բեդհոբենի <<Լոսնի սոնաթ>>, Մեծ Առջի համաստեղություն, Վերին Արտաշատ, Ներքին Գետաշեն, Մեծ Պարնի, Հայաստանի Ազգային ժողով, Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն, Արևելյան Տավրոս, Արևմտյան Տավրոս, Երևանի Մատենադար,

Սիրում եմ Արարատյան դաշտի խաղողը, Սևանա լճի իշխանը Սյյունաց աշխարհի համեղ ջուրը և Լոռվա չնաշխարիկ բնությունը։

Ջիհեղեից հետո Նոյի տապանը Աստծո կամքով հայտնվեց Մեծ Մասիսի գագթին։

Մեր սիրած վնասակար ուտելիքը կամ հյութը։

գետնանուշ, գլյուկոզայի օշարակ, շաքարավազ, արմավենու յուղ, յուղազերծված կաթի փոշի, աղ, ձվի սպիտակուցի փոշի, վանիլին, շոկոլադ (շաքարավազ, կակաոյի կարագ, ամբողջական կաթի փոշի, կակաոյի զանգված, կաթնաշաքար, անջուր կաթի ճարպ, սոյայի լեցիտին, վանիլին, կաթի փոշի

Երևան քաղաքի աղբահանության խնդիրը

Առաջինը

Առաջադրանք։ՈՒսւմնասիրել աղբի տեսակները։

Թափոնների գործածությունը գործողությունների համախումբ է, որն ուղղված է դրանց գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը։

Ըստ ագրեգատային վիճակի՝ թափոնները լինում են։

պինդ

հեղուկ

գազային

Տարբերում են։

կենցաղային

արդյունաբերական

վտանգավոր թափոններ

Երկրորդ

Առաջադրանք։Կատարել հետազոտություն համացանցում և բացահայտել համաշխարհային փորցը աղբի վերամշակման վոլորտում

Ճապոնիան վերամշակում է իր թափոնների 90% -ը, սակայն դեռ անհանգստացած է դրա քանակությամբ: Վիճակագրության համաձայն ՝ միջին վիճակագրական ճապոնացին ամեն օր արտադրում է մոտ մեկ կիլոգրամ աղբ: Հասկանալով, որ անհնար է ամեն ինչ վերամշակել, ճապոնացիները որոշեցին օրինակ վերցնել այլ երկրներից և ներդնել «զրո թափոնների» ծրագիր։