Աշխատանքային օրենսգիրք

Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 282-ից/

Աշխատանքային օրենսգիրքԱռաջադրանք՝

Աշխատանքային օրենսգիրք Գլուխ 17 և 18՝

  • Սահմանե՛լ աշխատաժամանակ հասկացությունը:
Հոդված 137.Աշխատաժամանակի հասկացությունը

 

Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ:

  • Աշխատաժամանակի տեսակները:
Հոդված 139.
Աշխատաժամանակի տևողությունը

 

1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք՝

ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Քաաքացիական օրենսգրքից առանձնացնել՝

  • Քաղաքացիների իրավունակությանըվերաբերող հոդվածները
Հոդված 20.Քաղաքացու իրավունակությունը

 

1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

Հոդված 21.Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը

 

Քաղաքացիները կարող են`

1) սեփականության իրավունքով ունենալ գույք.

2) ժառանգել և կտակել գույքը.

3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.

4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.

5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.

6) ընտրել բնակության վայր.

7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.

8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

 

Հոդված 22.Քաղաքացու անունը

 

1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):

2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:

3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:

4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

(22-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-97-Ն օրենք)

Հոդված 23.Քաղաքացու բնակության վայրը

 

1. Բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

2. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը:

Հոդված 24.Քաղաքացու գործունակությունը

 

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

 

Հոդված 25.Քաղաքացուն իրավունակությունից և գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը

 

1. Քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

2. Քաղաքացիների գործունակությունը կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքների սահմանափակման` օրենքով սահմանված պայմանները և կարգը չպահպանելը հանգեցնում է համապատասխան սահմանափակում սահմանած պետական կամ այլ մարմնի ակտի անվավերության:

3. Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն ուղղված գործարքներն առոչինչ են:

  • Քաղաքացու գործունակությունը
  • Մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը սահմանող հոդվածները

Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխա­ների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:
2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսա­կան շահերն ապահովելու նպատակով:
3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահման­վում են օրենքով:

Որո՞նք են ծնողների իրավունքներն ու պարտականությունները

Յուրաքանչյուր ծնող ունի ինչպես որոշակի իրավունքներ իր երեխայի նկատմամբ, այնպես էլ նրան դաստիարակելու և կրթության տալու պարտականություններ:
Համաձայն այդ հոդվածի ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։
Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։
Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթություն ստանալը։
Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։
Ինչպես ծնողներն ունեն դաստիարակելու և կրթություն տալու պարտակություններ և իրավունքներ, այնպես էլ համաձայն ընտանեկան օրենսգրքի ծնողի իրավունքների և պարտականությունների մեջ է մտնում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը։
ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է, որ երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա։
Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 34, 5, 67/

Առաջադրանք՝

  • Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:

Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

  • Ամուսնության դադարման հիմքերը:

Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով:

Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

  • Ամուսնությունն անվավեր ճանաչելը:

1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):

3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

  • Ամուսիների իրավունքներն:

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում:

2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:

3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար:

1. Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը:

Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:

2. Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

3. Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը:

4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից:

  • Ամուսիների պարտականությւոնները:

1. Ամուսիններից մեկի պարտավորություններով բռնագանձում կարող է տարածվել միայն այդ ամուսնու գույքի նկատմամբ: Այդ գույքն անբավարար լինելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու ամուսինների ընդհանուր սեփականության մեջ պարտապան ամուսնու հասանելիք բաժնի առանձնացումը` դրա նկատմամբ բռնագանձում տարածելու համար:

2. Ամուսինների ընդհանուր գույքի նկատմամբ բռնագանձումը տարածվում է ամուսինների ընդհանուր պարտավորություններով: Եթե դատավճռով հաստատվել է, որ ամուսինների ընդհանուր գույքը ձեռք է բերվել կամ ավելացել է ամուսիններից մեկի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների հաշվին, ապա բռնագանձումը կարող է տարածվել համապատասխանաբար ամուսինների ընդհանուր համատեղ գույքի կամ դրա մի մասի վրա:

3. Իրենց երեխաների պատճառած վնասի համար ամուսինների պատասխանատվությունը որոշվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Այդ դեպքում ամուսինների գույքի նկատմամբ բռնագանձումը կատարվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

1. Ամուսինը պարտավոր է ծանուցել իր պարտատիրոջը (պարտատերերին) ամուսնական պայմանագրի կնքման, դրա փոփոխման կամ լուծման մասին: Այդ պարտականությունը չկատարելու դեպքում ամուսինը պատասխանատու է իր պարտավորություններով` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:

2. Պարտապան ամուսնու պարտատերը (պարտատերերը) իրավունք ունի պահանջելու փոփոխել իրենց միջև կնքված պայմանագրի պայմանները կամ լուծել պայմանագիրը` հանգամանքների էական փոփոխությունների պատճառով` քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: