Мой Проект Дисциплины Мотоциклетного Спорта: Шоссейно-Кольцевые Гонки На Выносливость

ПРАВИЛА И ОТЛИЧИЯ

Основа у шоссейно-кольцевых гонок на выносливость абсолютно та же, что и у «классических» ШКГ — MotoGP или Супербайка — это те же мощные мотоциклы, асфальтированные закольцованные трассы, огромные скорости и балльная система зачета, однако они не выделялись бы в отдельную дисциплину, если бы не было существенных различий:

  1. ШКГ на выносливость — это всегда отдельное соревнование полноценное соревнование, а не отдельный класс/вид, как, например, Суперспорт или Суперсток, дополняющий «основные» события.
  2. Это командные соревнования. В них принимают участие команды из 2-3 пилотов, периодически сменяющих друг друга за рулем одного мотоцикла. Смена пилота производится по желанию или необходимости на технической зоне — пит-лейне.
  3. Заезды могут проводиться по двум правилам: как можно быстрее преодолеть установленное количество кругов или проехать как можно большую дистанцию за фиксированное время. При этом продолжительность каждого заезда может составлять от 8 до 24 часов.
  4. Участники на старте стоят на расстоянии от своих мотоциклов, выстроенных вдоль одной линии. После стартового сигнала они сначала подбегают к машинам, заводят моторы и только потом устремляются к прохождению первого круга.
Шоссейно-кольцевые гонки на выносливость

ИСТОРИЯ ПОЯВЛЕНИЯ

История ШКГ на выносливость для мотоциклов неразрывно связана с историей соревнований для автомобилей. Дело в том, что мотоциклисты изначально участвовали в заездах наравне с автовладельцами и даже не выделялись в отдельный класс. Первым из подобных соревнований стала гонка Bol d’Or, организованная в 1922 году на кольцевом велосипедном треке, расположенном недалеко от Парижа. В ней вместе с гонщиками на автомобилях принимал участие всего один мотоциклист, причем на всей протяженности гонки ему разрешалось останавливаться лишь для заправки.

Как и в случае с другими дисциплинами, вскоре произошло логичное разделение состязаний в соответствие с участвующей в них техникой, и для мотоциклистов начали организовываться отдельные гонки на выносливость. На это потребовалось достаточно большое количество времени — наиболее крупные соревнования стали появляться лишь в 1950-х:

И, наконец, в том же 1960 году состоялось первое крупнейшее международное соревнование — FIM Endurance Cup. Оно проводилось в 4 этапа, проходивших на вышеперечисленных трассах (за исключением трека в Монце) и в дальнейшем стало основным событием в мире шоссейно-кольцевых гонок на выносливость. Основными местами его проведения была Англия, Италия и Испания, так как именно эти страны имели подходящие трассы и располагали наибольшим числом спортсменов.

Ջրի օգտագործում

Նախագիծ՝ Էկոտուր 2022 նախագծի շրջանակներում ջրի բնօգտագործման վերաբերյալ աշխատանք

Նպատակը՝ Ուսումնասիրել աշխարհում ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ տեղելությունները։ Գիտելիքներ ձեռք բերել Հայաստանում ջրի բնօգտագործաման վերաբերյալ։ Կատարել ուսումնասիրություն սեփական տան կամ շենքի վերաբերյալ։

Ընթացքը՝

1․ Ուսումնասիրել ջրի օգտագործման համաշխարհային փորձը, ներկայացնել տեղեկություններ (կարճ՝ բերելով մի քանի հետաքրքիր դրական և բացասական մեկական օրինակներ)։

Ջուրը բարձր սոցիալական, մշակութային, բնապահպանական և տնտեսական արժեք ունեցող արժեքավոր ընդհանուր ռեսուրս է:

Ջրի հասանելիությունը էական նշանակություն ունի բոլորիս բարեկեցության և ապրուստի համար, ինչպես նաև շատ համայնքների հոգևոր և մշակութային պրակտիկաների համար: Դա կարևոր է նաև այն էկոհամակարգերի համար, որոնցից մենք կախված ենք:

Ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրների թիվն ամբողջ աշխարհում աճում է։ Երկրի քաղցրահամ ջրի պաշարները սահմանափակ են և գտնվում են արդյունաբերականացման, ուրբանիզացիայի, կլիմայի փոփոխության և աշխարհի աճող բնակչության ճնշման տակ: Արդեն 1,2 միլիարդ մարդ ապրում է ջրային լարված շրջաններում, և շատ փորձագետներ կանխատեսում են, որ ջրի համաշխարհային պահանջարկը 40 տոկոսով կգերազանցի մատակարարումը արդեն 2030 թվականին:

Քանի որ քաղցրահամ ջուրը դառնում է ավելի սակավ, և ռեսուրսների համար մրցակցությունը մեծանում է, այնքան ավելի կարևոր է դառնում այն, թե ինչպես ենք մենք պլանավորում, կառավարում և վերահսկում դրա օգտագործումը:

նյութի աղբյուրը ՝ հղում

2․ ՀՀ ջրի օգտագործման օրինակներ, ինչ վիճակում է։

Ջրային ռեսուրսներով աղքատ են, մասնավորապես, կենտրոնականական, Հայաստանի խիտ բնակեցված մասը, որտեղ գտնվում է մայրաքաղաքը՝ Երևան քաղաքը, ինչպես նաև հարավային և երկրի հյուսիսարևմտյան շրջանը: Հայաստանում որպես խմելու ջուր բնակչության մեծ մասը (մոտ 96%-ը) օգտագործում է ստորգետնյա աղբյուրներից բարձրորակ ջուր։ Քլորակայանների մեծ մասը նորմալ չի աշխատում, պոմպերի մեծ մասը ունեն բավականին ցածր էներգաարդյունավետություն: 2000 թվականից սկսած Հայաստանի կառավարությունը սկսեց լուրջ ուշադրություն դարձնել հանրային ջրամատակարարման վերականգնմանն ու զարգացմանը, ներգրավելով մասնավոր հատվածը և միջազգային ներդրումները։ 1996 թվականից սկսած նկատվեց համամասնական աճ արդյունաբերության մեջ մակերևութային ջրերի օգտագործումը ստորերկրյա ջրերի համեմատ: Հայաստանի ջրային պաշարները պետության սեփականությունն են: Ջրային ռեսուրսների կառավարումը բնապահպանության նախարարության առաջադրանքն է: Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու է ոլորտում քաղաքականության մշակման՝ ոռոգման, մելիորացիայի և ջրահեռացման համակարգերի համար: Առողջապահության նախարարությունը ընդհանուր առմամբ պատասխանատու է հանրային առողջության հետ կապված ջրի որակի և քանակի համար:

Նյութի աղբյուրը ՝ հղում

3․ Ուսումնասիրել ձեր սեփական տանը, բնակարանում ջրի օգտագործման եղանակները։ Ինչպես է ջրվում բակը, ինչ ջրով։ 

Ես ապրում եմ Կոտայքի մարզ գյուղ Քասախում և կասեմ որ ջրի հետ կապված շատ են խնդիրներ առաջանում և հաճախակի են կտրում,բացի այդ չկա ոռոգման ջուր և մարդիկ իրենց այգիներում հիմնականում օգտագործում են խմելու ջուր և չենք կարողանում օգտվել ջրից։

История Виндовс

В начале 80 годов прошлого века компания IBM работала над персональным компьютером на базе процессора Intel 8088. С середины 70 годов компания Microsoft была основным поставщиком Basic для восьмибитных микрокомпьютеров. Когда IBM обратилась к Microsoft для лицензирования Basic для их нового компьютера IBM PC, Microsoft согласилась, а также посоветовала обратиться к компании Digital Research для лицензирования операционной системы CP/M. Но, получилось так, что глава Digital Research не нашел в своем графике времени для встречи для IBM, и IBM снова обратилась к Microsoft, теперь уже с просьбой решить вопрос операционной системы для IBM PC. Microsoft купила клон ОС CP/M у компании Seattle Computer Products и перенесла её на IBM PC. Итоговым названием получившейся ОС стало MS-DOS 1.0.

Մլքե (Թամար). Հայոց աշխարհի թագուհի


IX-X դարերում ստեղծված հաջորդ կրտսեր թագավորությունը հիմնեցին Արծրունիներն Վասպուրականում։Թագավորության հիմնադիր Գագիկ Արծրունու ՝ տիկնոջը Թամարան <<Մլքե>> թագուհին։

Մլքե Բագրատունին հայոց թագավոր Սմբատ Ա Նահատակի (890-914) եղբոր՝ Շապուհ սպարապետի դուստրն էր, Աշոտ Ա Մեծի (885-890) թոռը։ Ունեցել է մեկ եղբայր՝ Աշոտ սպարապետ, ով ապստամբություն է բարձրացրել Աշոտ Բ Երկաթ (914-928) թագավորի դեմ՝ գահին տիրանալու նպատակով, և մեկ քույր, ով ամուսնացել էր Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Աբու-Մրվան Արծրունու հետ։

Մլքեն, դառնալով Վասպուրականի առաջին թագուհի, մասնակցել է երկրի կառավարմանը և միջպետական հարաբերությունների ձևավորմանն ու կարգավորմանը։ Մասնակցել է նաև քաղաքաշինության, մասնավորապես եկեղեցաշինության գործերին։ 915 թվականին Վանա լճի հարավում՝ Աղթամար կղզում սկսվում է նոր եկեղեցու կառուցման իրականացումը, որը տևում է շուրջ վեց տարի և ավարտին է հասնում 921 թվականին։ Եկեղեցին օծվեց Սուրբ Խաչ անվանակոչությամբ։ Այն կառուցվեց ճարտարապետ Մանուելի ղեկավարությամբ։ Կառույցի արևմտյան ճակատին քանդակված է թագավոր Գագիկ Արծրունին, ձեռքին բռնած եկեղեցու մանրակերտը, իսկ տաճարի պատին Թամար (Մլքե) թագուհին։

Մլքե թագուհու ժամանակ պալատում գտնվել է ավետարան, որը պատկերազարդվել էր դեռ 862 թվականին։ Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ այդ Ավետարանը, գրված մագաղաթի վրա, Գագիկ թագավորի պալատ է բերվել նրա առաջին կնոջ կողմից որպես օժիտ։ Ավետարանն ունի նկարազարդ խորաններ, դիմանկարներ։ Մլքե թագուհին այն խնամքով պահպանել և հանձնել է Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, ապահով պահպանության և եկեղեցական օգտագործման համար։ Ավետարանը անվանվում է «Մլքե թագուհու ավետարան»,ունի 464 մագաղաթյաթերթ և գրված է մեսրոպյան բոլորանկյուներկաթագրով։Այն մինչր օրս հայտնի է ամենահին պատկերազարդ հայերեն Ավետարանն է։1830 թվականին այն ձեռք է բերում Գրիգոր Ներսեսյանցը։ Նա ավետարանը որպես սուրբ գիրք հասցնում է Վենետիկ և նվիրաբերում Մխիթարյան միաբանությանը, որի մատենադարանում և հանգրվանում է մինչև օրս։ Կարծիք կա, որ ժամանակին Ավետարանը նկարազարդվել է Անի քաղաքում։

Թամար թագուհին հիշատակվում է երկու կոնդակներում,որոնցից առաջինը վերաբերում է նրա և Գագիկ Արծրունու արքայական գահ բարձրանալուն անմիջապես հաջորդած շրջանին,իսկ երկրորդը ՝ Գագիկ արքայի մահվանը հաջորդած տարիններին։Առաջինը հայտնի է <<Կոնդակ Սուրբ Աղբրկայ Վանից Մշոյ>> կամ <<Պատմություն աստուածընկալ Սբ Նշանին Սբ Աղբերկու>> անվամբ և պատմում է Վանդիրի վանքի սուրբ խաչի շնորհով հարություն առած տղային տեսության գնալու մասին։Աստվածային հրաշքին տեսության են գնացել նաև Սմբատ Ա Բագրատունի արքան ՝ իր թագուհին Թամարի հետ․<<Եկանք և մենք Սմբատ թագավոր Հայոց և թագուհին իմ, և Թամար թագուհին և բազում իշխանք և ազատք>>։

Երկրորդը Աղթամարի կոնդակն է, որում ներկայացված է Գագիկ Արծրունի արքայի մահն ու նրա հարազատների սուգն այդ առիթով։Ցավոք հայտնի չէ մինչև երբ է ապրել Թամար թագուհին։Բերված կոնդակից տեղեկանում ենք,որ նա երեք տարի պահեց ամուսնու մահվան սուգը։Անկախ նրա մարմնավոր կյանքի ավարտի թվականից,հիասքանչ թագուհու հիշատակն ապրում է այսօր ՝ կապվելով ամենավաղ պատկերազարդված հայերեն Ավետարանին ՝ Վարագա Սբ Աստվածածին,իսկ նրա դիմնաքանդակն Աղթամարի Սբ Խաչին անընդատ վայելում է Վանա ծովակի հրաշքը․․.

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

Ավատատիրական հարաբերությունների արմատավորման հետ մեկտեղ ուժեղանում էր չունեւոր սոցիալական խավերի դժգոհությունը: Այս ամենին ավելանում էր օտարերկրյա ծանր տիրապետությունը՝ ավելի վատթարացնելով ժողովրդի վիճակը: Այս դժգոհությունը արտահայտվում էր սոցիալական եւ ազատագրական շարժումներով: Սոցիալական շարժումները կրում էին հակաեկեղեցական բնույթ: Արդեն 4 – 5 – րդ դդ. Հայաստանում հայտնի էին առաջին աղանդավորական շարժումները՝ անապատակներ, բորբորիտներ եւ մծղնեականեր անուններով: 7րդ դարի կեսերին Հայաստանում սոցիալական շարժումներն ուժեղացան արաբական արշավանքների շրջանում: Այդ ժամանակ բյուզանդական տիրապետության տակ ծնունդ առած շարժումը հավանաբար Պավելի՝ Պողոս Առաքյալի անունից ստացավ պավլիկյան անունը: Այն սկզբնավորվել է Արեւմտյան Հայաստանի Բարձր Հայք աշխարհի Մանանաղ գավառում: Նրա առաջին ղեկավարներից էր Կոնստանդին Սիլվանը: Նա շուտով տեղափոխվեց Փոքր Հայք եւ այնտեղ հիմնադրեց պավլիկյան առաջին համայնք: Օրեցօր պավլիկյանների ազդեցությունը աճեց: Կոնստանդինին հաջողվեց սպանել իսկ նրա, հավատակիցներից ոմանք ողջակիզվեցին խարույկի վրա: Կոնստանսինին շուտով փոխարինեցին այլ առաջնորդներ՝ Հովսեփը, Վահանը, Զաքարիան եւ ուրիշներ: Պավլիկյաները գտնում էին. որ աշխարհը բաժանված է բարու եւ չարի: Բարին էին աստվածային ուժերը, իսկ երկրի վրա իշխում էր չարը՝ սատանան: Չարի տակ նրանք հասկանում էին եկեղեցուն, հոգեւորականությանը ունեւոր խավի ներկայացուցիչներին: Չարին հակադրվելու համար նրանք իրենց ստեղծած համայնքում հաստատում էին սոցիալական հավասարություն: Պավլիկիաները չէին ընդունում Աստվածաշնչի Հին կտակարանը, իսկ նոր կտակարանից ճիշտ համարում էին միայն հատվածները: Նրանք ճանանչում էին Քրիստոսին, բայց մերժում էին նրա մարդկային բնույթը: Պավլիկիանները ուժեղացան 8 րդ դարում: Նրանք տարածվեցին նաեւ Արեւելյան Հայաստանում: 719 թ. Դվինում Հովհան Օձնեցի կաթողիկոսը նրանց դեմ պայքարելու համար հրավիրեց եկեղեցական ժողով, որտեղ պավլիկիաններին անվանեցին հերետիկոսներ՝ եկեղեցու թշնամի: Արգելվեց նրանց հետ շփումը, որի համար նախատեսվում էր մահապատիժ: Պավլիկյան շարժման մասնակիցների մեջ բացի հայերից կայն նաեւ հույներ ասորիներ: 9րդ դարում մեծ ճանաչում ձեռք բերեցին նոր առաջնորդներ Սարգիսը «Սերգիոս», Կարբեաս « Կարապետ» եւ Խրիսոխիրը: Սարգիսը ռազմական գործիչից բացի հմուտ գաղափարախոս էր: Նրա օրոք պավլիկյաները տեղափոխվեցին արաբական տիրապետության շրջան: Հետո բյուզանդացիները սպանեցին Սարգիսին: Կարբեասի գլխավորությամբ հիմնում են Տեւրիկ ամրոցը, որը դառնում է նրանց գլխավոր հենակետը: Կարբեսի դեմ դուրս եկավ Միքայել III-ը սակայն խայտարակ պարտություն կրեց եւ հազիվ փրկվեց գերությունից: Կարբեասի 40 հազար զորքը արաբների հետ հասավ մինչեւ Սեւ ծովի ափերը հետապնդելով բյուզանդացիներին: Սակայն սեպտեմբերի երեքին պավլիկիաները ծանր պարտություն կրեցին: Զոհվեց Կարբեասը: Նրան շուտով փոխարինեց իր փեսան՝ խիսոխիրը: Բարսեղ առաջինը փորձեց գրավել Տեւրիկ ամրոցը բայց նրան չհաջողվեց: 873 թ. Խրիսոխին անցավ հակահարձակման եւ թշնամուն հետապնդեց մինչև Անգորա « Անկարա» եւ գրավեց: Սակայն անակնկալ հարձակումով բյուզանդացիները ջաղջախեցին պավլիկիաներին: Շատերի հետ ընկավ նաեւ Խրիսխինը: Այնուհետև Բարսեղը գրավեց Տեւրիկը եւ շատ պավլիկիաներին փոխարինեց Բալականներ, որտեղ նրանք սկզբնավորվեցին:

Գրականություն

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 67-69

Ոսպնյակներ։ ոսպնյակի օպտիկական ուժ

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

Ոսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը։

Ոսպնյակն անվանում են բարակ, եթե նրա հաստությունը շատ փոքր է մակերևույթների շառավիղներից։ Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման O կետը կոչվում է ոսպնյակի օպտիկական կենտրոն։

F կետը կոչվում է հավաքող ոսպնյակի կիզակետ։ OF հեռավորությունն անվանում են ոսպնյակի կիզակետային հեռավորություն և նշանակում նույն՝ F տառով՝ F=OF:

Ոսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը։

Նշանակելով օպտիկական ուժը D տառով՝ կարելի է գրել՝ D=1:F

Կիսամյակային հաշվետվություն

Ես Սեդրակ Հովյաննիսյանն եմ։ Շուտով կավարտեմ 1-ին կուրսը։ Այս կիսամյակը սկսեցինք դիջիթեքով։
Այս  տարի բացի առարկայական նախագծերից ունեցանք նաև անհատական նախագծեր` անգլերենից, ռուսերենից, գրականությունից։ Մեր գրականության դասերը անցնում են շատ հետաքրիր: Դասերի ժամանակ կարդում ենք շատ հետաքրքիր պատմվածքներ, բանաստեղծություններ։ Նաև խորացված ուսումնասիրեցինք Մշո բարբառը։ Կարդացինք Մշո բարբառով հեքիաթներ։ Մենք ամեն ամիս ընտրելով մի բանաստեղծի՝ ուսումնասիրում էինք նրա կյանքը, ապրած տարիները։ Եվ ընտրելով մեզ հոգեհարազատ մեկ կամ երկու բանաստեղծություն, կարդում և քննարկում ենք գրական ակումբի շրջանակներում: Գրականություն

Մեր հայոց լեզվի դասերը անցնում են շատ հետաքրքիր:

Մաթեմաթիկայի դասերին նույնպես կատարել ենք անհատական աշխատանքներ: Ամեն ամիս մեծ սիրով մասնակցել եմ ֆլեշմոբներին:

Հայոց պատմությունը այս կիսամյակ անցավ շատ հավես:

Հասարակագիտության ժամերը նույնպես շատ հետաքրքիր է անցնում: Ուսումնասիրեցինք ՀՀ օրենքի հոդվածները:

Կենսաբանության դասերը մեզ օգնում են  իմանալ եւ մեր մասին, եւ մեր շրջակա միջավայրի մասին:

Ֆիզիկայի եւ Էկոլոգիայի դասերը անցնում շատ հավես եւ յուրահատուկ ձեւով: Ընկեր Նելլի շնորհիվ սովորեցինք Ֆիզիկա:

Ռուսերենից նույնպես կատարում ենք անհատական աշխատանքներ: Պատմում եւ քննարկում ենք հետաքրքիր պատմություններ, պատմվածքներ:

Ֆիզկուլտուրայի դասաժամերը մեզ օգնում են լինել առողջ եւ ուժեղ:

Անգլերենի դասերը անցան տարբերվող, խաղում էինք, կարդում, թարգմանում, վարժություներ լուծում։

Աշխարհագրության ժամերը անցնում են շատ հետաքրքիր: Ուսումնասիրում ենք Հայաստանը, բացահայտում նրա գողտրիկ վայրերը:

Հաճախ ունենում ենք հետաքրքիր ճանփորդություններ: Եղել եմ Արատեսում: Քոլեջում ձեռք բերեցի նոր ընկերներ:

ԿՅԱՆՔԸ ՔՈԼԵՋԻՑ ԴՈՒՐՍ ԵՒ ՔՈԼԵՋՈՒՄ

Քոլեջում կյանքը շատ հետաքրքիր է անցնում: Ամեն առավոտ՝ դասերից առաջ, ես անցում եմ շատ դաժան ճանապարհ, որը տևում է մոտ 1,30 ժամ, բայց ես այդ ամենն անում եմ հանուն գիտելիքների։ Քոլեջից դուրս ես զբաղվում եմ մարմնամարզությամբ, սովորում եմ java ծրագրավորման լեզու, սովորում եմ անգլերեն, ես սիրում եմ խաղալ սեղանի թենիս։

Կիսամյակային Հաշվետվություն

ֆիզիկա ռուսաց լեզու մաթեմատիկա հասարակագիտություն հայոց պատմություն կենսաբանություն էկոլոգիա գրականություն աշխարհագրություն անգլերեն անհատական նախագիծ

Օպտիկա

Օպտիկա, ֆիզիկայի բաժին է, որն ուսումնասիրում է լույսի բնույթը, առաքման և կլանման օրենքները, տարածումը տարբեր միջավայրերում, ինչպես նաև նյութի հետ լույսի փոխազդեցության ժամանակ առաջացող երևույթները։

Օպտիկական երևույթները մարդկությանը հետաքրքրել են շատ վաղուց, սակայն օպտիկայի տեսության սկիզբը պետք է համարել 17-րդ դարը։ Օպտիկայի զարգացումը պատմականորեն կարելի է բաժանել հետևյալ փուլերի՝ Նյուտոնի, Հյուգենսի ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբը՝ ալիքային և մասնիկային պատկերացումների վրա հիմնված, միմյանց բացառող տեսությունների բուռն պայքարի դարաշրջանը, որն ավարտվեց ալիքային տեսության հաղթանակով։ Երկրորդ փուլը Ֆրենելի, Յունգի ժամանակներից մինչև լուսային մասնիկների՝ քվանտների գաղափարի հաստատման և նրանց տեսության զարգացման դարաշրջանն է, իսկ երրորդը արդի փուլն է, որը կապված է հատկապես օպտիկական քվանտային գեներատորների հայտնագործման հետ։

Սկզբնական շրջանում օպտիկան սահմանափակվում էր էլէկտրամագնիսական ալիքների սպեկտորի տեսանելի մասով։ Ժամանակակից օպտիկան ուսումնասիրում է էլեկտրամագնիսական ալիքների սպեկտրի (լուսապատկերի) ինչպես տեսանելի, այնպես էլ նրան հարող ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր տիրույթները։ Օպտիկական երևույթների մի մեծ խումբ կարելի է քննարկել առանց լույսի ալիքային բնույթը հաշվի առնելու, ընդունելով, որ լուսային էներգիան փոխանցվում է ճառագայթի երկայնքով։ Այս պատկերացումը և լույսի անդրադարձման ու բեկման օրենքները միասին կազմում են երկրաչափական օպտիկայի հիմքը։

Օպտիկայի կարևորագույն բաժիններից է սպեկտրոսկոպիան (լուսապատկերաբանություն), որն զբաղվում է ինչպես ատոմների և մոլեկուլների կլանման ու ճառագայթման, այդպես էլ կոմբինացիոն ցրման սպեկտրների ուսումնասիրությամբ։ Օպտիկական չափումները, ուսումնասիրման մեթոդները և գործիքները լայն կիրառություն ունեն կյանքի ամենատարբեր ոլորտներում, թե գիտական և թե գործնական խնդիրների լուծման համար։ Լույսի արագության որոշման փորձերը վակուումում և տարբեր միջավայրերում էական նշանակություն են ունեցել հարաբերականության հատուկ տեսության զարգացման համար։

Օպտիկայի հիմնական օրենքները

Օպտիկայի զարգացման հենց սկզբնական շրջանում փորձով հաստատված են եղել օպտիկական երևույթների հետևյալ չորս հիմնական օրենքները՝

  1. Լույսի ուղղագիծ տարածման օրենքը։
  2. Լուսային փնջերի անկախության օրենքը։
  3. Հայելային մակերևույթից լույսի անդրադարձման օրենքը։
  4. Երկու թափանցիկ միջավայրերի սահմանում լույսի բեկման օրենքը։

Այս օրենքների հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, նախ, որ դրանք շատ ավելի խոր բնույթ ունեն, քան կարող է թվալ առաջին հայացքից, և, երկրորդ, որ այդ օրենքների կիրառությունը սահմանափակ է, և որ դրանք միայն մոտավոր օրենքներ են։ Հիմնական օպտիկական օրենքների կիրառելիության պայմանների և սահմանների սահմանումը նշանակում էր կարևոր առաջադիմություն լույսի բնույթի ուսումնասիրության մեջ։ Այդ օրենքների էությունը հանգում է հետևյալին։

Լույսի տարածումը

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: 

Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:

 Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում: 

luchi_sveta_10.jpg

 Իսկ ի՞նչ է լույսը: Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում: 

051112_1936_IsaacNewton1.jpg

 Ըստ Նյուտոնի.Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

1_1429683285364.JPG

 Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը

8224.jpg

 Ըստ Հյուգենսի.Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

1_1429684219670.JPG

 Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ:Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400−800ՏՀց (1ՏՀց=1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ:Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ 400−480ՏՀց, մինչև մանուշակագույն՝ 670−800ՏՀց:

Visible-spectrum.jpeg

 Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների՝ ֆոտոնների հոսք: Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն: Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը:Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր: Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների: Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:  

image005.png

  Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):  

im1.1.jpg

 Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի: Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա: Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ: Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում: 

euclid-3.jpg

 Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով: 

maxresdefault (2).jpg

 Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից: 

Shadows3.jpg

 Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի:Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

maxresdefault.jpg

 Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր: Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը: 

62.png

 Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր: Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ: Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը: 

5b2e464aa65a02e9397cd1865eb2fb10.jpg

 Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում

Lusin.png

 Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է: