ՀԱՅԿԱԶՈՒՆ՝ ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրման ժամկետը՝ հոկտեմբեր 25-29Հայաստանը Երվանդունիների օրոքԲեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:Նեմրութ լեռան վրա գտնվող արձանախումբը

Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին:Արծաթյան պտյակ (ռիթոն)’ Երզնկայից ,Ք.ա. 5-րդ դար

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:1. Երվանդակերտի ավերակներից

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:2. Երվանդակերտի ավերակներից

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:Երվանդաշատ մայրաքաղաքը

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը (մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=209), նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:Արգիշտիխինիլի-Արմավիրի միջնաբերդի մի հատվածի վերակազմությունը

Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը:

Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց:

Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ:

Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին: Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:

Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:

Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Աղբյուր՝ https://akunq.net/am/?p=25780

Տեսանյութ՝

Երվանդունի-հայկազունիների հայկական թագավորությունը

Օգտակար նյութեր՝

Երվանդաշատ

Բագարանի եկեղեցիներըՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՇԵՆԳԱՎԻԹ ՀՆԱՎԱՅՐ

20 ОКТЯБРЯ 2021ОСТАВИТЬ КОММЕНТАРИЙИЗМЕНИТЬ

Տևողություն՝ հոկտեմբեր 18-26

Օգտական հղումներ՝

Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղին

ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀՆԱՎԱՅՐ

Շենգավիթ հնավայրՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ. ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

11 ОКТЯБРЯ 2021ОСТАВИТЬ КОММЕНТАРИЙИЗМЕНИТЬ

Տևողություն՝ հոկտեմբեր 11-15

Աշխատանք բլոգում՝ պատասխանել հարցերին

  • 1.Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում:
  • 2.Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

1.Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։

2.Հայաստանի անկախությունից հետո տնտեսական ճգնաժամի արդյունքում ծառերը հատվեցին: Հուշարձանը բացարձակապես չէր վերահսկվում, տարածքը ցանկապատված չէր, չկային արգելապատնեշներ, համապատասխան պահպանական ծառայություն․ արդյունքում հնավայրը պարբերաբար սկսեց լցվել շինարարական աղբով:Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։Չնայած կարեւոր հաղորդակցական հանգույց է, այն կիսակառույց վիճակում մնալով՝ սպառնում է հուշարձանի պահպանությանը։ Պետք է ամրակայվեն թունելի չամրացված հատվածները, որից հետո այն կարելի է ինչ-որ ձեւով օգտագործել:

Օգտակար հղումներ՝

Կարմիր բլուր

Ուրարտուի ժառանգությունն ու Կարմիր բլուրի «հավերժ» շինաղբը

Կարմիր բլուր. ուրարտական հուշարձանը պայքարում է շինաղբի դեմ

Ուրարտական շրջանի նոր գտածոներ՝ «Կարմիր բլուրի» հարակից տարածքում

Կարմիր բլուրի պեղումներ

«Կարմիր բլուրը» սերիալ կամ գերեզմանատուն չէՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՈՒՐԱՐՏՈՒ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

8 ОКТЯБРЯ 2021ОСТАВИТЬ КОММЕНТАРИЙИЗМЕНИТЬ

Թեմա՝ Էրեբունի բերդ-ամրոց

Թեմայի ուսումնասիրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր 4-8

Ուսումնասիրել թեման և բանավոր ներկայացնել

Բլոգում պատասխանել հարցերին՝

1. Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։

Էրեբունի նշանակում է հաղթանական կամ ազատների քաղաք։

2. Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։

Արգիշտի կողմից թողված Արին-բերդի վրա Արձանագրությունն ասում է. «Խալդ Աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների»։

3. Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբունի ամրոցը։

  1. Տաճարը
  2. Պալատը
  3. Տնտեսական մասը

4. Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։

Տնտեսական մասում ուշադրություն էին գրավում հողի տակ թաղված կարասները, որոնք նախատեսված էին գինու, ցորենի, յուղի և այլնի պահպանման համար։ Կարասների վրա ցույց էր տրվում նրանցից յուրաքանչյուրի տարողությունը։ Ինչպես ուրարտական մյուս ամրոցներում, Էրեբունի ամրոցում նույնպես մանրակրկիտ մշակված և կազմակերպված էր ջրամատակարարումը և ջրահեռացումը։ Ամրոցի ջրամատակարարումը ապահովվում էր ատորգետնյա ջրատարներով, որոնք միմյանց միացած կլոր քարե խողովակներ էին։ Խողովակների արտաքին տրամագիծը 40 սմ է, ներքինը 10 սմ և դրանք ամրացված էին կավով։

Օգտակար գրականություն՝

 Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունը

Էրեբունի\ամրոց

Էրեբունի ամրոց. Վտանգված ժառանգության օրինակ

Էրեբունի-ամրոց

Էրեբունի․

Քաղաքը․Էրեբունի

Էրեբունի ամրոց

Էրեբունի

Էրեբունի-Երևան

Էրեբունիի կորուսյալ գեղեցկությունըՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

26 СЕНТЯБРЯ 2021ОСТАВИТЬ КОММЕНТАРИЙИЗМЕНИТЬ

Վանի թագավորություն․ Ուրարտու, մաս 1

Վանի թագավորություն․ մաս 2

Վանի թագավորություն․ Ուրարտու, մաս 3

Դիտե՛լ տեսանյութերը և պատասխանել հարցերին

  • 1. Որտե՞ղ է կազմավորվել Վանի թագավորությունը
  • 2. Նշե՛լ պետականության ստեղծման նախադրյալները
  • 3. Որո՞նք են թագավորության կործանման պատճառները
  • 4. Վանի թագավորության արքաներից ո՞ր թագավորն է քեզ համար առանձնանում և ինչու՞  
  1. Վանի թագավորությունը կազմավորվել է Վանա և Ուրմիո լճերի միջև ընկած տարածքում Ք․ա․ 9-րդ դարում։
  2. Կարիք կար, որպեսզի հայկական լեռնաշխարհում գտնվող տարբեր ցեղերին միավորել Ասորեստանի վտանգի դեմ, այդ պաճառով ստեղծվեց Վանի թագավորությունը։
  3. Կա վարկած,որ թագավորության կործանման պատճառներից է կլիման։ Ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափողություն՝ ի դեմս նոր արքայատոհմի։
  4. Վանի թագավորությունում իշխել են մի շարք արքաներ,օրինակ․ Արամե, Սարդուրի Ա ,Իշպուինի, Մենուա, Արգիշտի Ա։ Ինձ ամենից շատ ոգեշնչում է Մենուա արքան։ Նա ընդարձակել է սահմանները իր հոր հետ միասին (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանիարևելյան սահմաններին)։ Նրա օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։

Օգտակար գրականություն՝

Published by

седрахованнисян

Իմ անուն է Սեդրակ Հովհաննիսյան, ես 15 տարեկան սովոել եմ 186հ դպրոցում։ Ես նպատակ ունեմ դառնալ լավ ծրագրավորող։Նախասիրություններից սիրում եմ սպորտից հեձանվասպորտը և արդեն 5 տարի է ինչ պարապում եմ, սիրում եմ համակարգչով զբաղվել, քանդել հավաքել ու ընկերներիս և ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *