Արշակ Բ ներքին և արտաքին քաղաքականություն

1․Ներկայացնել Արշակ Երկրորդ արքային ։

Մոտ 368 թ.Արշակ Բ-ն հայ Արշակունիների արքայատոհմի երևելի թագավորներից է (350–368 թթ.): Նա  պայքարել է հայրենիքի անկախության պահպանման համար: Նրա մասին է հյուսվել «Արշակ և Շապուհ» ավանդազրույցը:Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է ։ Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն:  359 թ-ին վերսկսվել է պատերազմը Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայաստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել` Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսի բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշակին, 363 թ-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: 

2․Վերլուծել Արշակ Երկրորդ արքայի կերպարը ։

Արշակ Երկրորդը ուժեղ և հավասարակշռված արքա էր , ձգտում էր համերաշխություն պահպանել երկու հզոր հարեվանների հետ՝ (Բյուզանդական կայսրության եվ Սասանյան Պարսկաստանի) , փորձում էր լավ կապեր ստեղծել հոգեվորական եվ նախարարական խավերի միջև:

Published by

седрахованнисян

Իմ անուն է Սեդրակ Հովհաննիսյան, ես 15 տարեկան սովոել եմ 186հ դպրոցում։ Ես նպատակ ունեմ դառնալ լավ ծրագրավորող։Նախասիրություններից սիրում եմ սպորտից հեձանվասպորտը և արդեն 5 տարի է ինչ պարապում եմ, սիրում եմ համակարգչով զբաղվել, քանդել հավաքել ու ընկերներիս և ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *